Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Անկլավներ

Անկլավներ
14.05.2022 | 09:47

Անկլավների դիմաց մենք հանձնել ենք Արծվաշենը, հնին վերադառնալ չի կարելի։ ԽՍՀՄ-ի դեպքում անկլավներ կարող էին լինել, ինքնուրույն պետության դեպքում չի կարելի: Ադրբեջանը կարող է ռազմաբազա դարձնել անկլավները, իր զինված ուժերի մի մասը տեղափոխել այնտեղ և պահանջել ճանապարհ զինվորական կոնտիգենտների տեղաշարժի համար ուրիշի երկրում; Կարելի՞ է համաձայնել դրան:


Տիգրանաշենը գտնվում է Երևանից 45 կմ հեռավորության վրա, դառնալով ռազմաբազա, այն դառնալու է մահացու վտանգ մայրաքաղաքի համար։ Նիկոլը չի կարող այդ ամենը չհասկանալ, բայց համաձայն է Տիգրանաշենը հանձնել։ Եթե Նիկոլը հավաքագրված չլիներ մեր թշնամիների կողմից, եթե չլիներ դավաճան, կգնա՞ր այդպիսի քայլի, իհարկե՝ ոչ։ Նիկոլին քարշ տալով պիտի հեռացնել վարչապետի պաշտոնից և անկավների հարցը հանել բանակցությունների փաթեթից։ Հարյուր անգամ գրեցի այս մասին, սակայն իշխանությունների արձագանքը չեմ տեսնում։ Նման պարագայում
ժողովուրդը պիտի ասի իր խոսքը, ինչը նույնպես չի երևում:


Պատրիկ Արտեմի
Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 7602

Մեկնաբանություններ